Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին հայտարարեց կառավարության հրաժարականի մասին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, պատճառը տարաձայնություններն են կառավարության անդամների հետ հունիսի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու հարցում: «Ես հայտարարեցի կառավարության հրաժարականի մասին, որպեսզի քաղաքական ուժերը գիտակցեն իրավիճակի լրջությունը և իրենց պատասխանատվությունը՝ միավորվելով երկրում քաոսից խուսափելու համար»,-ասել է նա: Սակայն իրավիճակը երկրում դեռևս հույս չի ներշնչում, որ հաջորդ կառավարությունն ավելի երկար կաշխատի, գրում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---