23 մարտի 2013 - 13:45 AMT
Շվեդիայում մահացել է հայտնի ջազ երաժիշտ Բեբո Վալդեսը

Հայտնի կուբացի ջազ երաժիշտ Բեբո Վալդեսը հեռացավ կյանքից 94 տարեկան հասակում: Նա մահացավ Շվեդիայում, որտեղ բնակվում էր վերջին 40 տարիներին:

Վալդեսն իր կարիերան սկսել է Հավանայի գիշերային ակումբներում 40-ականներին: Նրա ստեղծագործական ոճի վրա ազդել են ինչպես ամերիկյան ջազը, այնպես էլ՝ լատինամերիկյան ռիթմերը:

Հայտնի է, որ նա մահացել է Ստոկհոլմում, որդիներով շրջապատված, հայտնում է euronews-ը.