Միխայիլ Սահակաշվիլի. Չախալյանին չէր կարելի ազատ արձակել

Միխայիլ Սահակաշվիլի. Չախալյանին չէր կարելի ազատ արձակել

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Իմեդի» հետուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային Ախալքալաքի իրադարձությունների լույսի ներքո: Ըստ նախագահի, ժամանակին նա ձեռնպահ մնաց այդ խարտիայի վավերացումից, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

«Երբ մենք իշխանության եկանք, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող Ջավախք մտնել: Թևզաձեն մի անգամ փորձեց, բայց նրան դուրս արեցին: Այնտեղ ռուսական ռազմակայան կար, որի շուրջ Պուտինի հետ մենք մեծ խոնդիրներ ունեցանք, բայց կարողացանք դուրս բերել այդ կայանը, սակայն հետախուզական գործակալները մնացին: Այդ ցանցը շատ հզոր էր»,-ասել է Սահակաշվիլին:

«Մենք շատ նախագծեր սկսեցինք, այդ թվում ՀԷԿ-ինը, որտեղ շատ մարդիկ էին զբաղված, այսօր այն դադարեցվել է և դա մեծ խնդիր է: Կա նաև երկաթուղային նախագիծը, որը քիչ էր մնում դադարեցնեին, լեզվի հարցը, որը ինձ շատ էր հուզում: Երբ ես առաջին անգամ այցելեցի Ջավախք, այնտեղ ոչ ոք վրացերեն չէր խոսում և ես շոկի մեջ էի: Այժմ արդեն երիտասարդները, 6-7 դասարանցիները խոսում են վրացերեն»,-հայտարարել է նա:

Նախագահը նշել է, որ իր նպատակն էր, ոչ թե վերացնել հայերենը, այլ ներմուծել վրացերենը, որը պետք է հաջողության հասնելու գրավական դառնար ջավախահայ երիտասարդների համար:

«Չէր կարելի ազատ արձակել Չախալյանին: Նա ջախջախեց վրացական համալսարանն ու վրացական թեմը: Կարդացեք նրա արտահայտությունները: Այդ մարդը գրքեր է գրել այդ թեմայով: Նա բանտից դուրս կգար 6 տարի անց: Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի առանցքային երկաթուղային հանգույցներից մեկը: Այնտեղ արդեն 10 նոր ՀԷԿ կլիներ, կյանքի մակարդակը կբարձրանար 2-3 անգամ, և բնակչության մեծ մասը վրացերեն կխոսեր: Եթե այդ մարդը վեց տարի նստեր, վրաց պետականությանը կհաջողվեր դա անել: Ի՞նչ կա չհասկանալու»,-ասել է Սահակաշվիլին:

Միևնույն ժամանակ նախագահը հարց է տալիս. «Եթե ասում են, որ Չախալայնը հասարակ հանցագործ է, ապա ի՞նչ էր անում նա երեկ խորհրդարանում»:

«Ես համարում եմ, որ Վրաստանում գլխավորը վրաց լեզուն է: Գտնում եմ, որ այնպիսի բազմազգ երկրի համար, ինչպիսին Վրաստանն է, ավելորդ խաղերն այդ թեմայով անթույլատրելի են»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---