23 մարտի 2013 - 14:20 AMT
Նեթանյահուի հետ խոսելուց առաջ Էրդողանը թույլտվություն է խնդրել պաղեստինցիներից

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն TRT հեռուստաալիքին պատմել է, որ Իսրայելի ներողությունը բավարարել է իր երկրի բոլոր պահանջները: Նա նաև պատմել է, որ Նեթանյահուի հետ խոսելուց առաջ Էրդողանը թույլտվություն է խնդրել պաղեստինցիներից ընդունել Իսրայելի ներողությունը: Դավութօղլուն պատմել է, որ ներողությունը եռամյա դիվանագիտական գործընթացի հետևանք էր, որը խթանեց ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերին, որը ստանձնեց կողմերի հաշտեցումը: Համաձայնեցվել էր, որ Նեթանյահուն կզանգի այն պահին, երբ նրա կողքին կլինի Օբաման: Այնուհետև Իսրայելի վարչապետը լսափողը փոխանցել է Օբամային, որը 20-30 րոպե խոսել է Էրդողանի հետ, հայտնում է ZMAN.com-ը: