Ն.Դրոզդովի նախաձեռնությամբ բնապահպանները կոչ կանեն ՄԱԿ-ին ընդգրկել Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական հուշարձանների ցանկում (վիդեո)

Ն.Դրոզդովի նախաձեռնությամբ բնապահպանները կոչ կանեն ՄԱԿ-ին ընդգրկել Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական հուշարձանների ցանկում

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-4-ը Terra Viva Միջազգային բնապահպանական շարժման մասնակիցները շարժման նախագահ Նիկոլայ Դրոզդովի գլխավորությամբ Երևանում կանցկացնեն Միջազգային բնապահպանական հեռուստամարաթոն: Հեռուստամարաթոնին կմասնակցեն ՀՀ պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչները, գործարար ընկերությունների ղեկավարներ, գիտնականներ, լրագրողներ, ինչպես նաև ՄԱԿ ներկայացուցիչը Հայաստանում:

Հեռուստամարաթոնի գլխավոր թեման Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական հուշարձանների ցանկում ընդգրկելը կլինի:

Միջազգային բնապահպանների նախաձեռնությունը հնարավորություն կտա ՀՀ բնակիչների համար այդ սրբազան լիճը, որը քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրն է Կովկասում, պահպանել որպես եզակի բնական համալիր, կբարձրացնի այդ եզակի բնական օբյեկտի արժեքն աշխարհում, ասվում է Terra Viva-ի կայքում:

Հեռուստամարաթոնի ընթացքում կքննարկվեն երկու երկրների համագործակցության հարցերը զբոսաշրջության, բնապահպանական ձեռնարկատիրության, նորարար տեխնոլոգիաների ոլորտներում: Նախատեսվում է նաև կոչ անել ՄԱԿ-ին ընդգրկել Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական հուշարձանների ցանկում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---