ՌԱՍ նախագիծը հայտեր է ընդունում խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացի համար

ՌԱՍ նախագիծը հայտեր է ընդունում խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացի համար

PanARMENIAN.Net - «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը այժմ հայտեր է ընդունումխաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացի համար, որը տեղի էունենալու Երևանում մայիսի 6-10, 2013թ.: Դասընթացն ուղղված կլինի սցենարիզարգացման ստեղծագործական մոտեցումներին, սցենարի զարգացման հիմնարարհմտություններ կհաղորդի նորահայտ սցենարիստներին, պրոդյուսերներին ևռեժիսորներին՝ հետաքրքիր սցենարներ ստեղծելու և համաշխարհային կինոշուկայումավելի մրցունակ դառնալու ակնկալիքով:

Սցենարի զարգացման դասընթացը ՌԱՍ նախագծի մի մասն է, որը ֆինանսավորվում էԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի կողմից և իրականացվում է «Ոսկեծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` MAIA (Իտալիա),Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան)և INTERNEWS (Հայաստան) կողմից:2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ նախագիծը կիրականացնի մի շարքաշխատաժողովներ և դասընթացներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄԱրևելյան գործընկերության տարածաշրջանի կինոարտադրության մասնագետներիհամար:

Սցենարի զարգացման դասընթացը ներածական մակարդակի դասընթաց չէ:Մասնակիցները պետք է նախապես ծանոթ լինեն սցենար գրելու հիմունքներին:Փոխարենը, աշխատաժողովը կենտրոնացած կլինի մասնակիցների հմտությունների ուգիտելիքների ամրապնդման վրա սցենարի զարգացման երկու ուղղություններով՝ (1)ավելի դինամիկ և գրավիչ պատմությունների ստեղծում, (2) այդ պատմություններիայնպիսի փաթեթավորմում, որը կգրավի ֆինանսական և այլ տեսակի աջակցություն,որն անհրաժեշտ է սցենարներն էկրանին հասցնելու համար:

Սեմինարը բաղկացած է լինելու դասախոսություններից, օրինակներիուսումնասիրություններից, խմբային աշխատանքից և անհատական հանդիպումներից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---