Վաչիկ Եղիազարյանը Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար

Վաչիկ Եղիազարյանը Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար

PanARMENIAN.Net - Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Վարդանյանը (120 կգ) Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Նա 1/4 եզրափակչում զիջել է ուկրաինացի Եվգենի Օրլովին, բայց քանի որ ուկրաինացի ըմբիշը հասել է եզրափակիչ, Եղիազարյանը կկարողանա դառնալ Եվրոպայի մեդալակիր:

Նա նախ հանդիպել է ռուս Շոխրուդդի Այուբովի հետ, իսկ վճռորոշ մենամարտում կմրցի բուլղարացի Լյուդոմիր Դիմիտրովի հետ:

Ոսկե մեդալի համար պայքարելու է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ), եզրափակչում նա մենամարտելու է Վլադիսլավ Մետոդիևի հետ (Բուլղարիա): Բուլղարիայի ընտրանու գլխավոր մարզիչն է Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---