Քրդստանի աշխատավորական կուսակցությունը զինադադար հայտարարեց

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը զինադադար հայտարարեց

PanARMENIAN.Net - «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ղեկավարությունը հայտարարել է հրադադարի որոշում կայացնելու մասին: Hurriyet-գրում է, որ PKK-ի դաշտային հրամանատար Մուրաթ Քարայըլանը հանդես է եկել տեսաուղերձով է, որի ժամանակ էլ հայտարարել, որ այսօրվանից սկսած իրենք զինադադար են հայտարարում:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Դիարբեքիրի հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր քրդեր էին հավաքվել` տոնելու Նովրուզը, քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ քրդերենով և թուրքերենով ներկայացրել են թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը: Քուրդ առաջնորդը կոչ էր արել PKK-ին վայր դնել զենքն ու լքել Թուրքիայի տարածքը: Նա նաև նշել է, որ ժամանակն է պայքարը տեղափոխել քաղաքական դաշտ և ժողովրդավարական ձևով լուծել խնդիրները:

PKK-ն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

Նրանց նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետություն հիմնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---