Բորիս Բերեզովսկին ինքնասպա՞ն է եղել

Բորիս Բերեզովսկին ինքնասպա՞ն է եղել

PanARMENIAN.Net - «Հենց նոր զանգահարեցին Լոնդոնից։ Բորիս Բերեզովսկին ինքնասպան է եղել․․․ Ծանր մարդ էր։ Հուսահատության քա՞յլ․ անկարողությո՞ւն աղքատության դեմ․ հարվածների շարա՞ն։ Արդեն ոչ ոք չի իմանա ճշմարտությունը․․․», - ֆեյսբուքի իր էջում գրել է Բերեզովսկու շահերը պաշտպանող իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։

Հայտնում են, որ նրան իր լոգարանում մահացած են գտել։

Ռուս նախկին օլիգարխ Բերեզովսկու մահվան մասին այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր նրա փեսան՝ Եգոր Շուպեն։ Վերջին 13 տարին Բերեզովսկին բնակվում էր Մեծ Բրիտանիայում։

«Дождь» հեռուստաալիքին Շուպեն ավելի վաղ հայտնել էր, որ վերջերս Բերեզովսկին ծայրահեղ ընկճված վիճակում էր, չէր շփվում ընկերների ու ծանոթների հետ ու հազվադեպ էր հայտնվում մարդաշատ վայրերում։ Նրա ընկերները հաստատում են մահվան մասին լուրերը, գրում է Regnum-ը.

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---