Այսօր ԵԱ ելույթ կունենան երեք հունահռոմեական ըմբիշներ

Այսօր ԵԱ ելույթ կունենան երեք հունահռոմեական ըմբիշներ

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում կկայանա Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վերջին օրը: Ելույթ կունենան 66, 74 և 84 կգ քաշային կարգի ըմբիշները:

Սասուն Ղամբարյանը (66 կգ) 1/8 եզրափակչում կհանդիպի Տերրո Վալիմակիին (Ֆինլանդիա): Ռաֆիկ Մանուկյանի (74 կգ) մրցակիցը 1/16 եզրափակչում կլինի Յան Յերսգենը (Շվեդիա), իսկ Արթուր Շահինյանինը՝ Դամիան Յանիկովսկին (Լեհաստան):

Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ, Հայաստանի ազատ ոճի հավաքականից ԵԱ չեմպիոն է դարձել Դավիթ Սաֆարանը, իսկ Մուսա Մուրթազալիևը վաստակել է արծաթե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---