24 հոկտեմբերի 2005 - 14:19 AMT
«Freedom House»-ը կասկածներ է հայտնել Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման վերաբերյալ
«Մինչեւ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները մնացել է շուրջ երեք շաբաթ: Քաղաքացիների որոշ ազատությունների սահմանափակումը կասկածի տակ է դնում նրանց մասնակցությունը ազատ եւ արդար ընտրություններին: Նման հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին «Freedom House» կազմակերպությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրությունների նախօրեին կայացած քաղաքական ակցիաների ժամանակ թույլ են տրվել անցանկալի միջադեպեր: Ինչպես հաղորդել է «Freedom House»-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինդսորը, ողջ աշխարհը ակնկալում է արդար խորհրդարանական ընտրությունների անցկացում: «Freedom House» կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել թափանցիկ եւ արդար ընտրություններ անցկացնելու, ազատ ժողովներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը կյանքի կոչելու համար, ինչպեա նաեւ հանրությանը հասու դարձնել քաղաքական ուժերի բոլոր բեւեռական կարծիքները, միեւնույն ժամանակ կոչ է անում իշխանություններին ձեռնպահ մնալ բռնության ցանկացած դրսեւորումներից: