25 մարտի 2013 - 12:46 AMT
100 հազար եվրոն գերազանցող ավանդների դեպքում կորուստները Կիպրոսի բանկերում կարող են հասնել 40 տոկոսի

Եվրախումբը փոխզիջման է հասել Կիպրոսի բանկերի վերակազմավորման հարցում: Այդ մասին հայտնել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Կլուծարվի երկրի երկրորդ խոշորագույն բանկը՝ Կիպրոսի ժողովրդական բանկը: 100 հազար եվրոն գերազանցող ավանդների դեպքում կորուստները Կիպրոսի խոշորագույն բանկում կարող են հասնել 40 տոկոսի: 100 հազար եվրոն չգերազանցող ավանդները կփոխանցվեն երկրի խոշորագույն ֆինանսական կառույցին՝ Կիպրոսի բանկին:

Եվրախմբի նիստում բանավեճը հակաճգնաժամային փաթեթի վերաբերյալ շարունակվում է: