25 մարտի 2013 - 13:09 AMT
Մարտի 25-ը Կիևում ոչ աշխատանքային է վատ եղանակի պատճառով

Մարտի 25-ը Կիևում ոչ աշխատանքային է հայտարարվել վատ եղանակի պատճառով և տեղափոխվել է շաբաթ՝ ապրիլի 13-ին, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

Մարտի 22-23-ին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղացել է տեղումների ամսական քանակաը: Արդյունքում կաթվածահար էր եղել երթևեկությունը, այժմ ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում են զինվորականները, ոստիկաններն ու փրկարարները: Երեկվանից Կիևում արտակարգ իրավիճակ է հայտարարված: Ձյան տեղումները ամենաառատն էին վերջին 100 տարում: