Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 6-րդ տեղն է զբաղեցրել ԵԱ-ում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 6-րդ տեղն է զբաղեցրել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 6-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում՝ վաստակելով 31 միավոր:

Լևոն Ջուլֆալակյանի սաներից Եվրոպայի առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 96կգ քաշային կարգում:

Եվրոպայի բրոնզե մրցանակակիրներ դարձան Արթուր Շահինյանն (84կգ ք/կ) ու Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ)

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---