Հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Բորիս Գելֆանդի հետ

Հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Բորիս Գելֆանդի հետ

PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրից հետո Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ու Լևոն Արոնյանը (Հայաստան) հավաքել են 5,5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1 և 2-րդ տեղերը: Այս տուրում նրանք կիսել են միավորները:

Ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը հաղթել է իր հայրենակից Պետեր Սվիդլերին և 4,5 միավորով 3-րդ տեղում է: Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) զիջել է Բորիս Գելֆանդին (Իսրայել), իսկ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) հաղթեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա):

9-րդ տուրում տեղի կունենան հաջորդ պարտիաները՝ Կրամնիկ-Կարլսեն, Սվիդլեր-Գրիշչուկ և Իվանչուկ-Ռաջաբով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---