25 մարտի 2013 - 13:02 AMT
Բերեզովսկի. Չեխիայի հավաքականում սերնդափոխություն է, դա անակնկալ թիմ է

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին 2014թ. ԱԱ ընտրական փուլի Չեխիայի հետ խաղից առաջ, որը կայանալու է մարտի 26-ին Երևանում, ասել է, որ մթնոլորտը թիմում ուրախ է ու բարձր:

«Չեխիայի հավաքականում սերնդափոխություն է ընթանում: Կարելի է ասել, որ անակնկալ թիմ է: Չեխերը հայտնի են խաղի ուժային ոճով, ինչը մոտ է գերմանական ֆուտբոլին: Իսկ Հայաստանի հավաքականի կադրային կորուստներն, անշուշտ, գլխացավանք են Վարդան Մինասյանի համար»,-դարպասապահի խոսնք է մեջբերում sport-express.ru-ն:

Բերեզովսկին նշել է, որ հավաքականում նոր մարդիկ կան, նրանց շանս կտրվի: Պետք է, որ նրանք կարողանան օգտվել դրանից և հետագայում մրցակից դառնան հավաքականի «հնաբնակներին»: «Մթնոլորտը հավաքականում ուրախ է, բոլոր կարոտել են մրմյանց, չէ որ երկար չենք տեսնվել: Որքան մոտենում է խաղը, այնքան լրջանում է մթնոլորտը, այժմ գերիշխում է կենտրոնացումն ու տրամադրվածությունը»,-ասել է նա: