25 մարտի 2013 - 13:30 AMT
Միխայիլ Սահակաշվիլի. Իլհամ Ալիևի պաշտոնանկումն աղետ կդառնա Վրաստանի համար

Իլհամ Ալիևը որպես Ադրբեջանի ղեկավար հանդիսանում է Վրաստանի երկարատև զարգացման երաշխավորը, «Իմեդի» հեռուստաալիքին է հայտարարել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ադրբեջանն այս իշխանության օրոք ՆԱՏՕ-ի հետ մերձեցման դիրքերում է: Այդ երկիրը տարածաշրջանում կայունացնող դեր ունի և դա լավ է հասկանում մեր թշնամին»,-ասել է Սահակաշվիլին՝ ուղղակի չնշելով, թե ում է համարում թշնամի: Ուստի եթե Ադրբեջանը, որպես եվրոպական ինտեգրմանը միտված երկիր, տապալվի, դա աղետ կդառնա Վրաստանի համար, գտնում է վրաց նախագահը:

Ըստ Սահակաշվիլիի, ադրբեջանական գազը երեք անգամ ավելկի էժան է նստում վրացական կողմին, քան Եվրոպային: Բաքուն ակտիվ ներդրումներ է անում վրացական տնտեսության մեջ: «Այդ ամենը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար, ոսւտի Ադրբեջանի կողմնորոշման փոփոխությունը աղետ կլիներ մեզ համար»,-ասել է Սահակաշվիլին: Ուստի որքան երկար իշխի Իլհամ Ալիևը, այնքան վստահ կզգա իրեն Վրաստանը, գտնում է նա: