Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին ժողովրդավարության մակարդակով

Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին ժողովրդավարության մակարդակով

PanARMENIAN.Net - The Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնը հրապարակել է իր ամենամյա զեկույցը աշխարհում ժողովրդավարության վիճակի մասին,որը կոչվում է «Ժողովրդավարության ինդեքս-2012»: Ըստ աղբյուրի, Հայաստանն այդ վարկանիշում դասվում է «խառը ռեժիմով» երկրների թվին, զբաղեցնելով 114-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ ավտորիտար, զբաղեցնելով 139-րդ տեղը:

Վարկանիշը կազմվել է աշխարհի 167 երկրների հետազոտության վրա ըստ չորս կատեգորիաների՝ լիարժեք ժողովրդավարություններ, ոչ լիարժեք ժողովրդավարություններ, խառը ռեժիմներ ու ավտորիտար ռեժիմներ: Հաշվի են առնվել ընտրական գործընթացն ու բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական մասնակցությունը, քաղաքական կուլտուրան և քաղաքացիական ազատությունները:

ԽՍՀՄ նախկին երկրներից ոչ մկեը չի ճանաչվել լիարժեք ժողովրդավար: Ոչ լիարժեք ժողովրդավար են համարվել բալթյան երկրները, ինչպես նաև Մոլդովան, որը 67-րդ տեղում է: «Խառը ռեժիմով» երկրներում Ուկրաինան է (80), Վրաստանը (93) և Հայաստանը: Ավոտրիտարների թվում են Ռուսաստանը (122-րդ տեղը), Բելառուսը՝ 141-րդ տեղ և Ադրբեջանը՝ 139-րդ տեղ: Թուրքիան 88-րդն է, Իրանը՝ 158-րդ:

Գլխավորում են վարկանիշը Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Կանադան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---