25 մարտի 2013 - 15:33 AMT
Տեղի են ունեցել ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ասպեկտների, մասնավորապես, հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշել են նման խորհրդակցությունների օգտակարությունն ու գործնական նշանակությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: