25 մարտի 2013 - 19:17 AMT
Որոշ վարչական շրջաններ մեկ օրով կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին «Կաթի» գործարանի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-18 փողոցների և հարակից տարածքների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: