25 մարտի 2013 - 21:12 AMT
Անկարայում տեղի ունեցած պայթյունները ծրագրելու կասկածանքով Թուրքիայում 10 մարդ է ձերբակալվել

Թուրիական ոստիկանության լայնամասշտաբ գործողությունների արդյունքում 10 մարդ է ձերբակալվել: Նրանց կասկածում են անցած երեքշաբթի կառավարական շենքերի վրա կատարված հարձակման մեջ: Պարզվել է, որ նրանցից երկուսը մասնակցել են Անկարայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի նախապատրաստմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN Turk.-ին:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին պայթյուններ էին որոտացել Թուրքիայի Արդարադատության նախարարության շենքի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյաի դիմաց: Մեկ մարդ վիրավորվել էր:

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Հեղափոխական, ազգային-ազատագրական շարժումը»:

Հենց այս կառույցի անդամներից մեկն էլ՝ Էջեվիթ Շանլին, Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ փետրվարի 1-ին իրականացրել էր պայթյուն, որի հետևանքով զոհվել էր անվտանգության աշխատակիցը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս պայթյունների հետաքննության շրջանակներում թուրքական ոստիկանությունը երկուշաբթի հատուկ գործողություն է իրականացրել, որի մանրամասներ չեն հաղորդվում: