25 մարտի 2013 - 20:39 AMT
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ստանձնել է Lydian International-ի տնօրենի պաշտոնը

Lydian International ընկերությունից հայտնում են, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը դարձել է ընկերության խորհրդի անդամ ստանձնել է տնօրենի պաշտոնը:

Lydian International-ը հայաստանյան «Գեոթիմ» ընկերության հիմնադիրն է, վերջինս շահագործում է Ամուլսարի ոսկու հանքավայրը: Lydian International-ը հիմնադրվել է 2005 թ.՝ Մեծ Բրիտանիայում, իսկ 2006-ին ձեռք է բերել Ամուլսարի ոսկու հանքավայրն ուսումնասիրելու լիցենզիա:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի վարչապետն է եղել 1996-97 թվականներին: