25 մարտի 2013 - 21:46 AMT
Օմանը որոշեց քաղաքական ապաստան տրամադրել Մուամար Քադաֆիի ընտանիքին

Օմանը որոշել է քաղաքական ապաստան տրամադրել Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիիկնոջը, երեք երեխաներին և թոռներին: Այս մասին հայտնում է Դուբայում հրատարակվոզ անգլիական «Գալֆ նյուզ» պարբերականը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս համաձայնությունը եղել է այն բանից հետո, երբ Քադաֆիի ընտանիքի անդամները խոստացել են, որ չեն մասնակցի քաղաքական գործընթացներին, քաղաքական հայտարարություններով հանդես չեն գա և չեն շփվի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիբիայի նախկին առաջնորդի ընտանիքն Օմանում ապրում է 2012-ի հոկտեմբերից, նրանց կեցության ծախսերն իր վրա է վերցրել Օմանի կառավարությունը:

Հիշեցնենք, որ նախքան Օման մեկնելը, Քադաֆիի ընտանիքն ապրում էր Ալժիրում, որտեղ ապաստան էր գտել 2011-ին, երբ Լիբիայի մայրաքաղաքն անցավ ապստամբների ձեռքը: