Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայկական ֆիլմեր

Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայկական ֆիլմեր

PanARMENIAN.Net - 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվեց հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» և Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները: Կինոցուցադրմանը հաջորդեց «Սփյուռք. Ատոմ Էգոյանը և Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումները, որին մասնակցեցին դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը և Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Քննարկումների ընթացքում, որին ներկա էին մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրեց Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում ՀՀ դեսպանը կարևորեց մշակույթի և, մասնավորապես, կինոյի դերը Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում:

Կինոփառատոնի ընթացքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը և դրան դեսպան Ազնավուրի մասնակցությունը լայնորեն լուսաբանվեցին շվեյցարական մամուլում և հեռուստատեսությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---