26 մարտի 2013 - 13:14 AMT
Ադրբեջանական բանակում մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել

Մարտի 24-ին ինքնասպան է եղել Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության զինվորը: Իսկական զինվորական ծառայության Բաքվից զորակոչված 19-ամյա Մամեդով Մամեդաղա Նովրուզ օղլուն կախվել է ուղղաթիռների օդանավակայանում, որը պատկանում է Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայությանը, հայտնել է Musavat.com-ը: Ինքնասպանության պատճառներն անհայտ են, հայտնում է haqqin.az-ը:

Նույն օրը մարտի 24-ին Բաքվում ծառայակցի կրակոցից զոհվել է Ադրբեջանցի ՌԾՈւ նավաստին: