26 մարտի 2013 - 13:49 AMT
Հայաստանի հավաքականի կազմում Գրան Պրիին կմասնակցեն 8 ձյուդոիստներ

Մարտի 30-31-ին Սամսունում տեղի կունենա ձյուդոյի Գրան պրին: Հայաստանի հավաքականի կազմում կընդգրկվի 8 մարզիկ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը ասաց, որ մինչ Գրան պրին նրանք համատեղ հավաք են անցկացրել Թեհրանում:

«Մենք մարզվել ենք Իրանի ու Վրաստանի ձյուդոիստների հետ: Հիմնականում ռանդորիներ ենք անցկացրել, ես գոհ եմ մեր մարզիկների պատրաստությունից: Այժմ մեր հավաքականում երիտասարդ մարզիկներ են ընդգրկվել: Գուցե նրանք չկարողանան լավ արդյունքներ ցույց տալ, սակայն մեր գլխավոր նպատակը Օլիմպիական խաղերն են, նրանք պետք է դրանց պատրաստվեն»,-ասել է Բաբայանը:

Սամսունում հանդես կգան Գրրգոր Իվանյանը, Արթուր Վարդանյանը (60 կգ), Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը (66կգ), Մհեր Կարապետյանը (81կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ): Հայկական պատվիրակությունը Սամսուն կմեկնի վաղը: