Ռազմական փորձագետ. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարագացնի նրանց պետականության քայքայումը

Ռազմական փորձագետ. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարագացնի նրանց պետականության քայքայումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարագացնի նրանց պետականության քայքայումը և ալիևյան ռեժիմի կործանումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծքի հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:«1994 -ին ադրբեջանական թուրքերի բախտը բերեց, որ ադրբեջանական պետականությունը մինչև վերջ չքայքայվեց՝ անկախացավ ամենաակտիվ, պասիոնար մասը՝ Լեռնային Ղարաբաղը»,- նկատեց Դավիթ Ջամալյանը:

Ռազմական փորձագետը համոզված է, որ ալիևյան կլանի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարությունները խոսքից գործի չեն անցնելու, սակայն ռազմական հռետորիկան պահպանվելու է՝ հասարակության ուշադրությունը առկա խնդիրներից շեղելու համար:

«Ադրբեջանը տարբեր երկրների, այդ թվում` Իսրայելի հետ համագործակցում է ռազմական ոլորտում, իսկ հայկական կողմերը միշտ ձեռնարկում են հակընդդեմ քայլեր: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ռազմական համագործակցության հարցեր»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Նա նշեց, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև պահպանվում է ուժերի բալանսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---