26 մարտի 2013 - 14:28 AMT
Երևանում կկանգնեցվի հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու Մոսկովյան - Նալբանդյան - Իսահակյան հատվածում առաջիկայում կտեղադրվի ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած արձանը, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Օրերս նշված տարածքում արդեն իսկ կսկսվեն արձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: