Սարգսյան-Հովհաննիսյան համագործակցությունը. Ի՞նչ է անելու ընդդիմությունը, որ չկորցնի ժողորդի վստահութունը

Սարգսյան-Հովհաննիսյան համագործակցությունը. Ի՞նչ է անելու ընդդիմությունը, որ չկորցնի ժողորդի վստահութունը

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները, ըստ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի, պետք է ողջունել, քանի որ դրանից շահող է դուրս գալու ժողովուրդը, պետությունը և քաղաքական համակարգը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ասուլիսին ներկա էր նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը, ով նկատեց, որ քաղաքական գործընթացը այս նամակագրության հետևանքով մի քիչ անլրջանում է, և ընդդիմությունը տվյալ գործընթացում պետք է զգույշ լինի, քանի որ այս ընթացքին հետևում է ամբողջ հասարակությունը:

«Ընդդիմությունն իրավունք չունի այս գործընթացում ձախողվելու, և պետք է շարժվի հանրային շահերի առաջադրած սցենարով»,-ասաց Անուշ Սեդրակյանը:

Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ կարևորում է սահմանադրական մեխանիզմները. «Ընդդիմությունը կարող է ստանձնել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարի և այլ վերահսկող մարմինների ղեկավարների լիազորությունները»,- ասաց Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով` ընդդիմությունը, մասնակցելով այդ հանձնաժողովների աշխատանքներին, կնպաստի Հայաստանում իշխանությունների և ընդդիմությունների միջև հակակշռման և զսպման կայուն մեխանիզմների ձևավորմանը:

Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, ընդդիմությունը, ընդգրկվելով այդ հանձնաժողովներում, կարող է արատավորվել և կորցնել ժողովրդի վստահությունը: «Ընդդիմությունը պետք է տիրապետի այն գործառույթներին, որոնք նրանց թույլ կտան մասնակցել հակակոռուպցիոն պայքարին և երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---