ՕԽ-2020-ի անցկացման թեկնածու Տոկիոյի հասարակական աջակցությունը հասել է 77 տոկոսի

ՕԽ-2020-ի անցկացման թեկնածու Տոկիոյի հասարակական աջակցությունը հասել է 77 տոկոսի

PanARMENIAN.Net - 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու Տոկիոյի հասարակական աջակցությունը 2012թ. հուլիսից աճել է՝ 58 տոկոսից հասնելով 77 տոկոսի:

Տոկիոն, որն արդեն մեկ անգամ ընդունել է Օլիմպիադան, 1964թ., 2016թ. ՕԽ ընդունելու համար պայքարում զիջեց Ռիո դը Ժանեյրոյին: Պարտության հիմնական պատճառներից մեկը հասարակական թույլ աջակցությունն էր:

ՕԽ-2020 ընդունելու համար պայքարում են նաև Մադրիդն ու Ստամբուլը: ՄՕԿ սեփական հետազոտությունն է անցկացրել և պարզել է, որ Տոկիոն 70 տոկոսի աջակցությունն ունի. Մադրիդը՝ 76 տոկոսի, Ստամբուլը՝ 83 տոկոսի: Խաղերի մայրաքաղաքը հայտնի կդառնա սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---