25 հոկտեմբերի 2005 - 16:58 AMT
ՀՀ նախագահը եւ ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համագումարի ընթացիկ գործունեության եւ ԱՄՆ կոնգրեսում շրջանառվող հայանպաստ բանաձեւերին Համագումարի կողմից ցուցաբերվող աջակցության մասին հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան համագործակցության ներկա փուլին: