26 մարտի 2013 - 17:48 AMT
Եգիպտոսում սկսվել են ընդդիմադիրների ձերբակալությունները

Եգիպտոսի գլխավոր դատախազը մարտի 25-ին ձերբակալության թույլտվություն է տվել հինգ ընդդիմադիրների համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նրանց մեղադրում են սոցիալական ցանցերի միջոցով բռնություն հրահրելու մեջ ընդդեմ «Մահմեդական եղբայրների», որոնք իշխանության են բերել այժմյան նախագահ Մոհամմեդ Մուրսիին:

Ըստ մեղադրական կողմի, ընդդիմադիրները ագրեսիա էին հրահրում մարդկանց հանդեպ և խախտում իրավակարգը: Մեղադրյալների թվում է նաև հայտնի բոլգեր Ալաա Աբդ էլ Ֆաթթահը, որը դարձել էր նախկին նախագահ Մուբարաքի դեմ ընդվզման խորհրդանիշը: