Հայաստան-Չեխիա. Առաջին կեսից հետո գոլազուրկ ոչ ոքի է

Հայաստան-Չեխիա. Առաջին կեսից հետո գոլազուրկ ոչ ոքի է

PanARMENIAN.Net - Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Չեխիա հանդիպման առաջին խաղակեսը:

Առաջին մի քանի րոպեների ընթացքում զգացվում էր թիմերի մեկնարկային լարվածությունը, նրանք երկուստեք սխալվում էին և գնդակ կորցնում:

Մոտ 15 րոպե անց հայերն աստիճանաբար սկսեցին բացվել ու ավելի շատ գրոհել: Վարդան Մինասյանի սաների մոտ ստացվում էր վտանգավոր պահեր ստեղծել Պետեր Չեխի դարպասի մոտ:

Նման գրոհներից մեկի ժամանակ ձախ թևից հիանալի անցում կատարեց Յուրա Մովսիսյանը, նա կենտրոնով գնդակը փոխանցեց Մարկոս Պիզելլիին, որը չկարողացավ կողմնորոշվել և հարվածել:

Այնուհետև անկյունայինի իրացումից հետո հենց ինքը Մովսիսյանը կարող էր աչքի ընկնել, սակայն հուսալի գործեց Չեխը: Նա փրկեց իր թիմին նաև Պիզզելիի հեռահար ուժեղ հարվածից հետո:

Առաջին կեսում երկրպագուներն այդպես էլ գոլեր չտեսան, և այն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---