
Չնայած Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, օրենսդրական դաշտում պաշտպանված են նրանց իրավունքները, սակայն օրենքները հիմնականում դեռ թղթի վրա են և բազում հիմնախնդիրների պատճառ Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել:
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկմանը մասնակցել են «Հարմոնիա» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը:
«Մենք ամեն անգամ լավ խոստումներ ենք լսում, բայց գտնվում են տարբերակներ դրանք շրջանցելու, - ասել է Արման Մուշեղյանը և նկատել, որ մեկ տարի առաջ, երբ Երևան էին ներկրվում նոր ավտոբուսները, խոստումներ էին հնչել դրանք հարմարեցնելու կամ ներկրելու արդեն իսկ հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով ավտոբուսներ. «սակայն դա տարբեր պատճառաբանություններով կրկին չարվեց»:
Բանախոսները հույս են հայտնել, որ Երևան քաղաքի նոր ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել սերտ` նպաստելով հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը: