Եվրահանձնաժողովի նախագահ. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ բացի Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - «Մենք պետք է ընդունենք, որ Թուրքիան կարեւոր երկիր է եւ այն Եվրոպայի սոցիալ-տնտեսական ապագայի առումով շատ կարեւոր պոտենցյալ ունի»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, հանդես գալով Հարվարդի համալսարանում: «Սակայն Թուրքիայի համար քրդական հարցն ու ազգային փոքրամասնությունների խնդիրները նուրբ հարցեր են. Թուրքիայում ազգային փոքրամասնությունները մարդու իրավունքների տեսանկյունից հանդիպում են լուրջ ոտնձգությունների»: Խոսելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին Բարոզոն նշել է, որ Թուրքիան զարգացրեց իր հարաբերությունները Հունաստանի հետ եւ այդպես էլ պետք է վարվի Հայաստանի հետ: «Թուրքերը պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության իրողությունը: Օրհան Փամուքի հետ պատահած դեպքը անվայել քայլ է խոսքի ազատության տեսանկյունից: Թուրքիան պետք է հրաժարվի հայկական հարցին պարզունակ վերաբերմունքից: «Ցեղասպանություն չի եղել» բառերը դուր չեն գալիս եվրոպացիներին: Ամենալավ քայլն այն է, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ իր սահմանները եւ տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ հաստատի նրա հետ»,- հայտարարել է ԵՄ Հանձնաժողովի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---