Վարդան Մինասյան. Այս ընտրական մրցաշարում մեր ցանկությունն է կատարելագործել խաղը

Վարդան Մինասյան. Այս ընտրական մրցաշարում մեր ցանկությունն է կատարելագործել խաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԱԱ ընտրական մրցաշարում Չեխիայից կրած պարտությունից հետո (0:3) նշեց, որ որակով խաղը ցածր չէր, պարզապես չհաջողվեց արդյունքի հասնել:

«Որ թիմը գոլ խփեր, նա էլ առավելության կհասներ, այդպես էր թելադրում խաղի որակը: Այս ընտրական մրցաշարում մեր ցանկությունն է կատարելագործել խաղը, մենք չենք ասել, որ ուղեգիր ենք ձեռք բերելու»,- ասաց մարզիչը:

Ըստ նրա, չեխերի թույլ կողը աջ եզրն էր, ու իր սաները հենց այդ կողմով էին փորձում գրոհներ կազմակերպել:

«Կենտրոնական պաշտպանների խաղից գոհ եմ, լինում են դեպքեր, երբ պաշտպանները սխալվում են, այդպես եղավ հենց գոլերի ժամանակ: Բայց եթե առանձին դրվագներով դիտենք խաղը, կարող եմ ասել, որ Տարոն Ոսկանյանը փայլուն խաղ ցույց տվեց»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---