27 մարտի 2013 - 13:08 AMT
Կիպրոսի իշխանությունները չեն դիտարկում եվրոյի գոտուց դուրս գալու հնարավորությունը

Կիպրոսի իշխանությունները չեն դիտարկում եվրոյի գոտուց դուրս գալու հնարավորությունը: Այդ դիրքորոշումը հրապարակել է ֆինանսների նախարար Միխալիս Սարրիսը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Եթե Կիպրոսը դուրս գա եվրոյի գոտուց, կնշանակի որ դուրս է գալիս նաև ԵՄ-ից, դա իսկական աղետ կլինի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից»,-ասել է նախարարը:

Երկու օր առաջ եվրոյի գոտու ֆինանսների նախարարները հաստատեցին Կիպրոսին ֆինանսական աջակցության ծրագիրը բանկային հատվածի վերակազմավորման պայմանով: Կիպրոսը 10 մլրդ եվրո վարկի առաջին չափաբաժինը կստանա մայիսին Եվրոպական կայունացման մեխանիզմից ESM: