27 մարտի 2013 - 13:18 AMT
20 մարդ է տուժել Թայվանում երկրաշարժի արդյունքում

20 մարդ է տուժել Թայվանում երկրաշարժի արդյունքում, որի մագնիտուդը 6,0 էր, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը տեղի փրկարար ծառայությունների վրա հղումով:

Էպիկենտրոնը գտնվում էր Պուլի քաղաքից 21 կմ հեռավորության վրա, օջախը 20,7կմ խորության:

Առնվազն 20 մարդ թեթև վնասվածքներ է ստացել:

Երկրաշարժը զգացվել է նաև Թայվանի խոշորագույն Թայբեյ քաղաքում, էպիկենտրոնից 100 կմ հեռավորության վրա: