27 մարտի 2013 - 13:02 AMT
Մատեյ Վիդրա. Հայաստանի հետ խաղում ես վճռական էի տրամադրված, ինչն էլ օգնեց ինձ երկու գոլ խփել

Չեխիայի հավաքականի ամենաերիտասարդ խաղացող Մատեյ Վիդրան, որը երկու անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը, խոստովանել է, որ դա լավագույն երեկոն էր իր կարիերայում: Չեխիան հաղթեց 3:0 հաշվով:

«Ես շատ ուրախ եմ, որ խաղացի այս հանդիպմանը, դա նշանակում է, որ մարզիչը հավատաց իմ ուժերին: Հայաստանի հետ խաղում ես վճռական էի տրամադրված, ինչն էլ օգնեց ինձ երկու գոլ խփել»,-հարձակվողի խոսքն է մեջբերում lidovky.cz-ը:

«Հիմա ես պետք է պահպանեմ իմ մարզավիճակը, որպեսզի հունիսին պատրաստ լինեմ Իտալիայի հետ խաղին»,-ասել է Վիդրան: