27 մարտի 2013 - 12:45 AMT
Ձյոդոիստ Արսեն Գալստյանը կունենա կոլեկցիոն մետաղադրամ, որը կթողարկի Ռուսաստանի ԿԲ-ն

Ռուսաստանի Կենտրոնական բանկը համաձայնություն է տվել և կթողարկի կոլեկցիոն մետաղադրամներ, նվիրված Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերին, հայտնել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը:

«Դրանք եզակի մետաղադրամներ կլինեն, որոնք կունենան չիպ` մարզիկի մասին ողջ տեղեկատվությամբ»,-ասել է Ժուկովը:

Լոնդոնի 2012թ. ամառային օլիմպիական խաղերում Ռուսաստանի համար առաջին ոսկին նվաճել է հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը: