27 մարտի 2013 - 13:05 AMT
«Դինո Գոլդ մայնինգ քամփնի»-ն ընդդեմ բնապահպան Եղիա Ներսիսյանի.Դատական առաջին նսիտը՝ այս ուրբաթ

Մարտի 29-ին` ժամը 12:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն ընդդեմ բնապահպան Եղիա Ներսիսյանի գործով առաջին դատական նիստը: «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն (հանքարդյունաբերող ընկերություն) բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ դատական գործ է հարուցել` վերջինիս մեղադրելով ընկերությանը զրպարտելու մեջ:

«Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն պահանջում է հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները: Հիշեցնենք, որ Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել:

Նշենք, որ նախագահող դատավորը Արմեն Դանիելյանն է: