ԿԳ նախարարը վերադարձել է Բրյուսելից. Օրակարգում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էր

ԿԳ նախարարը վերադարձել է Բրյուսելից. Օրակարգում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էր

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում, որին էլ վերադառնալուց հետո անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում: Նախարարը, մասնավորապես, գրել է.

«Մարտի 25-26-ին գտնվում էի Բրյուսելում:Օրակարգում կրթական ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերն էին:Հանդիպել եմ Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության և արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Jordi CURELL GOTOR-ի հետ:

Վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի համար ԵՄ-ն դարձել է կարևորագույն գործընկերներից մեկը: Իրականացվող ծրագրերը բազմազան են և ընդգրկուն:Այս անգամ քննարկվել են Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները, մեր երկրի բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, Արևելյան գործընկերության շրջանակներում կրթական շփումների աճող ինտենսիվությունը, 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև այլ առաջարկություններին և ծրագրերին:

Եվրահանձնաժողովը իր շարունակական աջակցությունն է բերում Հայաստանի կրթական համակարգին, այդ թվում` ֆինանսական և քաղաքական:Հանդիպման ավարտին Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության և արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Jordi CURELL GOTOR-ին հրավիրել եմ Երևան: Հրավերը սիրով ընդունվել է:

Հ.Գ. Բրյուսելյան հանդիպումների քաղաքական մասը կներկայացնեմ հաջորդիվ»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---