Խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում մեկ տարում աճել է 10,3 տոկոսով

Խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում մեկ տարում աճել է 10,3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. հունվարի 1-ի տվյալներով Հայաստանի տարածքում 661 003 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, ինչը 10,3 տոկոսով ավելի է 2012թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, հանրապետության տարածքում կա 303 277 գլուխ կով, ինչը 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և 145 044 խոզ, որտեղ աճը կազմել է 34,2 տոկոս:

Ինչ վերաբերում մանր եղջերավոների գլխաքանակին, ապա 2013թ. հունվարի 1-ի տվյալներով աճը կազմել է 14,3 տոկոս 2012թ. համեմատ՝ հասնելով 674 731, որից ոչխարների գլխաքանակը կազմել է 645 711, աճը՝ 15 տոկոս, այծերինը՝ 29 020, աճը՝ 1,5 տոկոս:

Միաժամանակ 2013թ. հունվարի 1-ի տվյալներով երկրում կա 10 777 ձի, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 8,7 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---