27 մարտի 2013 - 14:10 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է` անհատների «բազար» չի լինելու

Այն, ինչ Սերժ Սարգսյանին առաջարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովաննիսյանը, վերջինի խոսքով, պաշտոնների խնդրանք չէ:

«Մենք որևէ պաշտոն չենք հայցում, և ես ինքս էլ պաշտոն չեմ ուզում զբաղեցնել, այլ պահանջում ենք որոշ պաշտոնյաների պատժում, նվազագույնը հինգ մարզպետների ազատում և վերանշանակում մեր կողմից, և ութ ոլորտների պատասխանատուներ ևս պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից և փոխարինվեն մեր մարդկանցով: Սա պետք համալիր, անբաժանելի լուծում լինի, և ոչ երբեք մասնավոր,- այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` անհատների «բազար» չի լինելու: «Ես կարծում եմ, որ սա քաղաքական հանգուցալուծման մեկնակետ է և հնարավորություն է տալիս, որ այս տարվա ընթացքում գնանք դեպի օրինավոր իշխանություն` դուրս գալով ապօրինության և հակասահմանադրական խարանից»,- ասաց նա: