Դևիդ Ֆիլիպս. Թուրքիայի իշխանությունների բարոյական հեղինակությունը նվազում է![]() 27 մարտի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ու Հայաստանը բաց թողեցին հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը, երբ Թուրքիան հրաժարվեց վավերացնել 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները: Այսօր հայերը կենտրոնացել են 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման վրա: Այս մասին գրում է Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը HuffingtonPost-ում: Նա հիշեցնում է, որ շուրջ 1 մլն հայ է սպանվել Օսմանյան կայսրությունում 1915-23թթ., սակայն Թուրքիան վիճարկում է այդ փաստը: Ամերիկացի փորձագետը գտնում է, որ Հայաստանը կարող էր էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային իր տնտեսության աճն ապահովելով և օգտագործել օպտիկամանրաթելային մալուխը Ինտերնետի աճող պահանջը բավարարելու համար: «Նորմալ երթևեկությունն ու առևտուրը կարող էին խթանել զբոսաշրջության զարգացումը: Վան-Երևան չվերթը կամրապնդի առևտրային կապերը: Իսկ Անիի կամուրջն Ախուրյանի վրայով պետք է վերականգնվի՝ խորհրդանշելով կապը հայկական քաղաքակրթության ու Անատոլիայի միջև: Շփումները հայ և թուրք պաշտոնյաների միջև բացակայում են: Պատմությունը արտագրելու փոխարեն Թուրքիայի վարչապետ Էրդողանը կարող է պատմության օգնությամբ բացել սահմանն ու կարգավորել առևտրային հարաբերությունները ու զբոսաշրջությունը, որպես քայլ դեպի դիվանագիտական հարաբերություններ: Նա կարող է Թուրքիայի խորհրդարանին ներկայացնել իր դրական վերաբերմունքն Արձանագրությունների նկատմամբ: Թուրքիայի իշխանությունների բարոյական հեղինակությունը նվազում է: Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Էրդողանը պետք է ներողություն խնդրի Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի համար: Հաշտեցումը Հայաստանի հետ կնպաստի Թուրքիայի դերի ամրապնդմանը որպես տարածաշրջանային տերության»,-ասել է Ֆիլիպսը: Դևիդ Ֆիլիպսը եղել է Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (TARC) ստեղծման նախաձեռնողը, որն այդպես էլ համաձայնության չեկավ ու գործեց 2001-2004թթ.: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |