28 մարտի 2013 - 12:11 AMT
Sportbox.ru. «Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Մխիթարյանին

Անգլիական «Լիվերպուլը», որն ամռանը պատրաստվում է լրջորեն ուժեղացնել կազմը, որպես թիրախ ընտրել է «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ինչպես գրում է sportbox.ru-ն, 24-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի 18-ակի չեմպիոնների գլխավոր տրանսֆերային նպատակն է: Հավանաբար, կողմերը բանակցություններ կսկսեն Մխիթարյանի տեղափոխման վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին: Այս պահի դրությամբ հայ կիսապաշտպանի տեղափոխությունը գնահատվում է 25-30 մլն դոլար:

«Լիվերպուլից» բացի Մխիթարյանով են հետաքրքվում նաև երկու այլ անգլիական ակումբ՝ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: