28 մարտի 2013 - 12:42 AMT
Սարկոզիի գործը վարող դատավորը պարկուճներով ծրար է ստացել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կողմից ապօրինի դրամական միջոցների ստացման վերաբերյալ դատավարությունը վարող դատավորը սպառնալիքներով նամակ է ստացել, գրում է Le Parisien-ը:

Ժան Միշել Ժանտիլի ստացած նամակը հասցեագրված էր «Ժանտիլի և մագիստրոսների» արհմիությանը, թեև Ժանտիլն ինքը այդ արհմիության անդամ չէ: Մագիստրոսներին սպանելու սպառնալիքներից բացի, ծրարում դատարկ պարկուճներ կային:

Ով կարող է լինել նամակն ուղարկողը, դեռ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: