28 մարտի 2013 - 13:04 AMT
Վրաստանը պնդում է, որ ՌԴ-ն ուժի չկիրառման միակողմանի պարտավորություն ստանձնի

Վրաստանը պնդում է, որ ՌԴ-ն ուժի չկիրառման միակողմանի պարտավորություն պետք է ստանձնի և կրկին մերժել է Ռուսաստանի առաջարկած փաստաթղթի տարբերակը, որի համաձայն առաջարկվում է «չհարձակման մասին պակտ» ստորագրել Վրաստանի իշխանությունների և նրա գրավյալ տարածքների միջև:

Այսօր Ժնևում սկսվել է Վրաստանում անվտանգության գծով բանակցությունների 23-րդ ռաունդը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ժնևյան բանավեճերի առանցքը ուժի չկիրառման մասին իրավաբանական փաստաթղթի ստորագրումն է Վրաստանի ու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև:.. Այդ ուղղությամբ աշխատանքը կրկին արգելափակեց վրացական կողմը, որը պնդում է, որ ՌԴ-ն ուժի չկիրառման միակողմանի պարտավորություն պետք է ստանձնի: Մեզ համար դա սկզբունքորեն անընդունելի է»,-ասել է Կարասինը: