28 մարտի 2013 - 13:30 AMT
Սամվել Գևորգյանը գոհ է հունահռոմեական հավաքականի ԵԱ մասնակցությունից

Հայաստանի հունահռոմեական հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգանը բացատրեց, թե ինչու չեն Եվրոպայի առաջնությունում ելույթ ունեցել Ռոման Ամոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը:

«Արսենը Օլիմպիադայից հետո հոգնածություն էր դեռ զգում, իսկ Ռոմանն էլ վատառողջ էր: Նրանք նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը և նպատակ ունեն ոսկե մեդալներ նվաճել»,- ասաց Գևորգյանը:

Հունահռոմեականները Թբիլիսիում երիտասարդ կազմով էր ելույթ ունեցել, որտեղ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել, իսկ Արթուր Շահինյանն ու Վաչիկ Եղիազարյանը՝ բրոնզե:

«Մենք գոհ ենք տղաների ելույթներից, աշխատելու տեղեր դեռ կան ու աշխատանքներն ադ ուղղությամբ շարունակվում են»,- ավելացրեց մարզիչը: Առաջիկայում թիմը կրկին կսկսի ուսումնամարզական հավաքները՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին: