28 մարտի 2013 - 13:46 AMT
Գաբալայում տեղի կունենա Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան գործարար համաժողովը

Մայիսի 21-ին Գաբալայում տեղի կունենա Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան գործարար համաժողովը, հայտնում է «Թրենդը»: Եռակողմ գործարար համաժողովի շրջանակներում քննարկվելու են տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Թբիլիսիում ու Կարսում:

2012թ. ապրանքաշրջանռությունն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կազմել է 2,12 մլրդ դոլար: Ադրբեջանը ուղիղ ներդրումների գծով երկրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանում: Վրաստանում գործում է շուրջ 500 ձեռնարկություն ադրբեջանցիների մասնակցությամբ: